-
05.01.2014|
14:04
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
-
04.01.2014|
21:15
Վաղը՝ հունվարի 5-ին, ճրագալույցի արարողությունից հետո, Հայ առաքելական եկեղեցիներում կազդարարվի Սուրբ Ծննդյան ավետիսը։
Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծնունդը տարբեր օրերի նշում: Qahana.am կայքը պարզաբանում է. Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին:
-
04.01.2014|
19:35
Ամանորի այս օրերին քաղաքի ծայրամասերում շրջում են ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության տոնական մեքենաները և Ձմեռ պապ-Ձյունանուշներով, ամանորյա տոպրակներով, բարձր երաժշտությամբ շնորհավորում բնակչության տոները։
-
04.01.2014|
18:00
Աստերոիդը հայտնաբերվել է օրեր առաջ: Փոքր մոլորակներ ուսումնասիրող միջազգային աստղագիտական կենտրոնի հետազոտությունների համաձայն՝ երկնային մարմինը, ամենայն հավանականությամբ, ամբողջովին մասնատվել է և չի հասել երկիր: Սա աստղագիտության պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ Երկրի վրա ընկնող երկնային մարմինը հայտնաբերվում է մինչև ընկնելը:
-
04.01.2014|
17:35
2013-ի աշնանը Վրաստանում ավարտվեց նոր իշխանության ձևավորումը, որ տևեց մեկ տարի: Ինչպիսին էլ նոր իշխանությունը լինի, անկասկած է համարվում, որ ավարտվեց Միխայիլ Սահակաշվիլիի ժամանակաշրջանը: Հոկտեմբերի վերջին Վրաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ և առաջին փուլում ձայների մեծամասնությունը ստացավ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին:
-
04.01.2014|
17:31
Բրիտանական թագաժառանգ Գեորգ Ալեքսանդր Լուիի ծնունդը անվանում են 2013-ի ամենանշանակալից իրադարձություններից մեկն աշխարհում, որ հարուցեց ոչ միայն մշուշոտ Ալբիոնի, այլև ամբողջ աշխարհի բուռն հետաքրքրությունը: Վերլուծաբանների կարծիքով հենց արքայազն Գեորգն է ապագայում ամրապնդելու միապետությունը Մեծ Բրիտանիայում:
-
04.01.2014|
17:29
Չեխիայում Պաղեստինի դեսպան Ջամալ Մուհամադ ալ-Ջամալի մահվան պատճառը եղել է չհրկիզվող պահարանը, որը չէր բացվել երկու տասնամյակից ավելի՝ հայտարարել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ-Մալիքին:
-
04.01.2014|
17:27
Foreign Policy ամսագիրը հակամարտությունների ցանկ է կազմել, որոնք 2014-ին կսպառնան գլոբալ կայունությանը: Ընտրությունը կատարվել է 10 դիրքերով, որոնցից 5-ը նոր են, այդ թվում Հյուսիսային Կովկասը:
-
04.01.2014|
17:24
Չինաստանում 4-ամյա երեխային ծնողները թույլ են տվել պատռել հին գրքերը, իսկ նա անպետք թղթերի փոխարեն կտրատել է ծնողների կուտակած ողջ գումարը, որ գտել է նրանց մահճակալի տակ: Հետաքրքրասեր փոքրիկը պատռել է մոտ 6000 դոլար, մինչդեռ ոչինչ չկասկածող ծնողները գտնվել են հարևան սենյակում:
-
04.01.2014|
17:23
Թուրքիան պատով առանձնանում է Սիրիայից: Պատը կկառուցվի հարավ-արևելյան Գազիանթեփ նահանգի և Սիրիայի սահմանին: Չորս մետրանոց պատի նպատակն է կրճատել սիրիացի փախստականների ներհոսքը: